Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Կաթվածահար կինը նկարում է աչքերով

Կաթվածահար կինը նկարում է աչքերով

Մեծ Բրիտանիայից երկու երեխաների մայր, 46-ամյա Սառա Էզեկիլը, որի շարժողական նեյրոնները վնասված են, որոշել է զբաղվել արվեստով ու սկսել է նկարել համակարգչի օգնությամբ: Համակարգիչը արձագանքում է նրա աչքերի շարժմանը: Այս մասին գրում է LifeNews-ը: 

 

«34 տարեկանում ես երջանիկ կյանքով էի ապրում իմ ընտանիքի հետ ու կառուցում ապագայի ծրագրեր: Ցավոք, դրանք չեն իրականանալու: Հիվանդության առաջին նշաններից հետո թուլացավ աջ ձեռքս, մի քանի ամիս անց կաթվածահար եղավ ամբողջ մարմինս»,- ասել է կինը: 

 

Նկարչուհին խոստովանել է, որ այդ ամենը միայն սկիզբն էր, իսկ հետո կինը ընկել է խորը դեպրեսիայի մեջ, ապա ամուսնալուծվել:

 

Անհույս հիվանդների հիվանդանոցի աշխատակիցները նրան իսկապես կյանքի են վերադարձրել ու ասել, որ նա կարող է մխիթարանք գտնել կիրառական արվեստում: 

 

«Մենք ասացինք, որ նա կարող է նկարել ու իրենից հեռու վանել մռայլ մտքերը: Մենք նրան տրամադրեցինք 5000 դոլար արժողությամբ սարք, որը տեղեկությունը ստանում է հիվանդի բբից»,- ասել են հոսպիտալի աշխատակիցները:

 

Հատուկ էկրանը հետևում է մարդու աչքերի շարժմանը ինֆրակարմիր պորտի միջոցով՝ կաթվածահար մարդկանց հնարավորություն տալով ղեկավարել համակարգչի մկնիկն աչքի օգնությամբ: 

 

Այս հոբբին ներկայում կնոջ կյանքի իմաստն է: Նա դեպքից կես տարի անց բացել է սեփական ցուցադրությունը: Սառան ստացված միջոցներով կօգնի այն մարդկանց, որոնց շարժումները սահմանափակ են: 

 

cvetok

 

cvetok

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ